Երկխոսությունը պետք է շարունակվի մի պարզ պատճառով՝ ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ չնայած քաղաքական տարաձայնություններին։ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է երկու հարևան պետությունների ժողովուրդների միջև հարաբերությունների պահպանման կարևորությունը․ գրում է rosbalt.ru-ն։

«Երկխոսությունը պետք է շարունակվի մի պարզ պատճառով՝ ռուս ժողովուրդը մեզ համար թանկ է։ Նրանք մեր հարևան երկիրն են։ Քաղաքականությունը փոխվում է, բայց մարդիկ մնում են նույնը։ Եթե նույնիսկ Անտարկտիդան հալվի, մենք, միևնույն է, հարևաններ կմնանք։ Հետևաբար, երկխոսությունը միշտ անհրաժեշտ է, և մենք պետք է այն պահպանենք», – նշել է Կոբախիձեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *