Պաշտոնից ազատվել է ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Կարեն Գրիգորյանիան ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:

Գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի 14-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *