Փաշինյանի խաղաղության գինը անձնագրում Ադրբեջան գրե՞լն է. Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Ի՞նչ է սա, ստացվում է, որ որպեսզի Եռաբլուրը չընդլայնվի, արցախցիների անձնագրերում ծննդավայրը պետք է նշվի Ադրբեջան. Ըստ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանի, խաղաղության ճանապարհն անցնում է հենց այս տրամաբանությամբ։ Պատերազմ հրահրող չկա, կա միայն վերադարձի իրավունքի պահանջ, այս պահանջով էին այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել տնավեր դարձած, Արցախում հարազատների գերեզմաններ թողած մարդիկ։ Պնդում են՝ իրենք Նիկոլ Փաշինյանին երբևէ չեն լիազորել իրենց անունից բանակցել Արցախի հարցով և որոշել իրենց հայրենիքի ճակատագիրը։ Վրդովված է նաև արցախցի այս ուսուցչուհին։ Ասում է՝ տարիներ շարունակ աշակերտներին պատմել է Մայր Հայաստանի մասին ու երբեք չի տարանջատել Հայաստանն ու Արցախը, մինչդեռ այսօր իրենց են օտարում՝ անձնագրում Ադրբեջան գրելու պահանջով։ Մինչ իշխանությունը խոսում է խաղաղության օրակարգից, կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցիները բողոքում են իրենց անձնագրերում ծննդավայրը Ադրբեջան նշելու որոշման դեմ՝ ընդգծելով, որ գործող իշխանությունն իրավունք չունի նման քայլի գնալ։ Կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցիները պահանջում են չեղարկել անձնագրային այս փոփոխությունը՝ հայտարարելով, որ իրենց բողոքի ակցիաները մշտական բնույթ են կրելու։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Ադրբեջանի հետ խաղաղության կնքումն ու սահմանների հստակեցումը տարածաշրջանում կայուն խաղաղության միակ երաշխիքն են։

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *