ՀԱՊԿ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները

ՀԱՊԿ քարտուղարությունում հանդիպում է կայացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային հանձնաժողովների մոնիթորինգային խմբի պատվիրակության և ՀԱՊԿ քարտուղարության քաղաքական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև։

Մոնիթորինգային խումբը վերահսկում է ՄԱԿ-ի ԱԽ՝ «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների, ինչպես նաև «Թալիբան» շարժման նկատմամբ սահմանված պատժամիջոցների իրականացումը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման արդիական հարցերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *