
Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալեքս Կարպը՝ Palantir-ի հիմնադիրը, ասում է, որ արհեստական բանականությունը խլելու է բոլորի աշխատանքը, բացի դիվերգենտներից (ոչ միջակներից)։
Ըստ էության, սա նույն թեզն է, որը ես այստեղ բազմիցս եմ պնդել։ AI-ը փոխարինելու է պրոցեդուրալ աշխատատեղերը, իսկ ոչ ստանդարտ մտածողություն և հմտություններ պահանջող աշխատանքները մնալու են մարդու բացառիկ վերահսկողության ներքո։
Այս թեզը հաստատվում է նաև մեր փորձով։ Երբ մեծ աղմուկ բարձրացրած Claude-ը կիրառում ենք ծրագրավորման ոչ տեխնոլոգիական խնդիրների վրա, այն ցույց է տալիս ֆանտաստիկ արդյունքներ։ Իսկ արդեն տեխնոլոգիական բարդ կոդերի դեպքում արդյունքը ստացվում է տրամագծորեն հակառակը։
Հետաքրքիր է լինելու նաև արհեստական բանականության սոցիալ-քաղաքակրթական ազդեցությունը։
Հավաքական միջակության ազդեցությունը, հատկապես մեր ազգի և երկրի վրա, ահավոր է։ Սրանք են մեր ՏՏ-ի, տնտեսության, մշակույթի և ռազմական ուժի զարգացման տոռմուզը։ Սրանք են դարերով մեր տարածքը փոքրացնողները։ Եվ սրանք են մեր խեղճության գաղափարական աղբյուրը։
Մենք դարերով միջակների վրա չկարեցանք։ Հիմա հույսը AI-ի վրայա»: