Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X6»-ի վրայից համարանիշները հանել էին և միայն պարեկների հորդորով այն դրվեց իր տեղում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *