TikTok-ը սարսափելի բան է, որը սպանում է մարդու ուղեղը․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ TikTok սոցիալական ցանցը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա, հատկապես՝ երիտասարդների շրջանում։

Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում՝ AI Journey 2026 միջազգային համաժողովի շրջանակում արհեստական բանականության ոլորտի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր բոլորը սմարթֆոն են օգտագործում, բայց, չգիտես ինչու, կարծում են, որ այն նախատեսված է միայն զանգեր կատարելու, նամակագրության, դիտումների և, գուցե, ինչ-որ ֆիլմեր դիտելու համար։ Եվ TikTok-ը։ TikTok-ը սարսափելի բան է, որը սպանում է մարդու ուղեղը, հատկապես՝ երիտասարդ մարդու ուղեղը», – ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը նշել է, որ երկրում ձգտում են զարգացնել ժողովրդական թվային տնտեսություն։ Նրա խոսքով՝ սմարթֆոնների գրագետ օգտագործումը թույլ է տալիս քաղաքացիներին գումար վաստակել նույնիսկ հեռավոր գյուղական բնակավայրերում՝ ինտերնետ հասանելիության առկայության դեպքում։

«Սա ես անվանում եմ ժողովրդական թվային տնտեսություն», – եզրափակել է Ղազախստանի նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *