Հակահայկական քարոզչություն՝ Արգենտինայում | Armat Media

Արգենտինայի հայկական «Diario Armenia» պարբերականի հաղորդմամբ՝ Արգենտինայում Ադրբեջանի դեսպանությունն օգտագործել է Բուենոս Այրեսի ներգաղթի թանգարանում կազմակերպված «Պատուհան դեպի Ադրբեջան» խորագրով գեղարվեստական ցուցահանդեսը՝ հակահայկական քարոզչություն տարածելու համար։

Պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի 21-ին ավարտված ցուցահանդեսի այցելուներին բաժանել են գրքեր, որոնք արտացոլում են Բաքվի դիրքորոշումը Արցախի պատմության և տարածքային պատկանելության վերաբերյալ։

Տարածվող գրքերի թվում, ըստ պարբերականի, եղել է Ադրբեջանի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Հասան Հասանովի «Ադրբեջանական պետության ծագման մասին» աշխատությունը, որում Արցախը ներկայացվում է որպես հին ադրբեջանական տարածք։ Գիրքը իսպաներենով հրատարակվել է արգենտինական Areté Grupo Editor հրատարակչության հետ համագործակցությամբ։ Նախաբանի հեղինակը Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Ռամզի Թեյմուրովն է։

Ցուցահանդեսում ներկայացվել է ադրբեջանցի 17 նկարիչների 35 աշխատանք։

Բացմանը մասնակցել են Տրես դե Ֆեբրերոյի ազգային համալսարանի պատվավոր ռեկտոր Անիբալ Խոսամին և Արգենտինայի Պատգամավորների պալատի պատգամավոր, Ադրբեջանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուրդես Արրիետան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *