ԵՄ-ն չի շտապում․ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին խոսելը դեռ վաղ է

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր
Լայենը հայտարարել է, որ դեռ վաղ է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու
համար։

 

France 24-ի փոխանցմամբ՝
 Ֆոն դեր Լայենը Բեռլինում նշել է, որ պատժամիջոցների
վերացումը այս փուլում անհնար է։

 

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցների չեղարկումը
շատ վաղ կլինի», – ասել է նա՝ հավելելով, որ դրանք սահմանվել են Իրանի իշխանությունների
կողմից սեփական բնակչության նկատմամբ իրականացվող ճնշումների պատճառով։

 

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ պատժամիջոցների վերացման
համար անհրաժեշտ է նախ տեսնել էական և հիմնարար փոփոխություններ Իրանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *