Իրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա ԱԹՍ-ների հարձակումները որակել է որպես «պատերազմի պատրաստի սցենար»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասկածելի է անվանել և հայտնել Քուվեյթի ու Իտալիայի իշխանությունների հետ միջադեպը համատեղ հետաքննելու պատրաստակամության մասին։

«Միջադեպը կասկածներ է առաջացնում և նման է պատերազմի պատրաստի սցենարի։

Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ միջադեպի պատճառները պարզելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Արաղչին հավելել է, որ Իտալիայի և Քուվեյթի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *