
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Իլանսկի-Նիժնեինգաշսկի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի է ունեցել։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կանսկ–Իլանսկ երթուղով ընթացող ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ նախ կողային բախում է ունեցել Volvo մակնիշի բեռնատարի, ապա՝ Dongfeng մակնիշի բեռնատարի հետ։
Վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 13-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Զոհերի թվում կա մեկ դեռահաս։