ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հակամարտության կարգավորմանը։
«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ ցանկանում են, որ Իրանի հարցով համաձայնություն ձեռք բերվի։ Եվ կարծում եմ՝ նրանք այդ հարցում օգնում են ինձ»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ, Գոհաբանության օրվա կապակցությամբ ամերիկացի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հաղթանակն Իրանի նկատմամբ արդեն մոտ է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանին համաձայնության հասնելու բոլոր հնարավորություններն ընձեռում է, սակայն նա վստահ չէ, որ Իրանը «կօգտվի այդ հնարավորությունից»։