Թե բա՝ ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժե


Բիզնես


ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Լուսանկարում ՀԷՑ-ի «Եղեգնաձոր» էլ.ցանցի գլխավոր ինժեների աշխատասենյակն է. վերջին 20 տարիներին, ինչպես նշված էլ.ցանցի ողջ համակարգում, այդպես էլ այս աշխատասենյակում՝ գրեթե ոչինչ չի փոխվել…

Առաջիկա մեկ-երկու ամիսներին շուրջ 70 աշխատակից ունեցող՝ «Եղեգնաձոր» էլ.ցանցի համար քաղաքի կենտրոնական մասում նոր վարչական շենք կվարձակալենք՝ լիովին հիմնանորոգված և հագեցած գրասենյակային նոր տեխնիկայով ու անհրաժեշտ կահույքով։

Իսկ տվյալ էլ.ցանցի ենթակառուցվածքների նորացման, ինչպես նաև մի քանի կարևոր հատվածներում օդային գծերի վերակառուցման նպատակով առաջիկա տարվա ներդրումային ծրագրով նախատեսել ենք շուրջ 200 մլն ՀՀ դրամ։ Իսկը բանավեճի տաղավար է. ի՞նչ կասեք…))

Հ.Գ. Թե բա՝ «ՀԷՑ-ը մեկ միլիարդ դոլար արժե»»։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *