Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինային սպասվում է չափազանց բարդ ձմեռ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ոչ միայն էներգետիկ, այլև ջրամաքրման ու կոյուղու ենթակառուցվածքներին։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի ծրագրերից է Դնեպրի երկու ափերը միմյանցից մեկուսացնելը, ինչը կարող է դժվարացնել բնակիչների՝ անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն հեռանալ քաղաքներից, եթե դա անհրաժեշտ են համարում իրենց կյանքը փրկելու համար, սակայն Կիևը պաշտպանելու են ցանկացած միջոցներով։
«Նրանք ուզում են, որ մենք փախչենք։ Հենց դրան էլ ձգտում են՝ ավերել բոլոր քաղաքները։ Բայց մենք մեր մայրաքաղաքը պաշտպանելու ենք ցանկացած միջոցներով։ Մեզ պետք է մեր մայրաքաղաքը։ Առանց մայրաքաղաքի երկիր չի լինի», – հայտարարել է Զելենսկին։