Mercedes-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին․ վերջինս հոսպիտալացվել է

Նոյեմբերի 13-ին թմրանյութի իրացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղի 50 և 51 փողոցներում տեղադրում են թմրամիջոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները նույն օրը՝ տեղեկությունը ստուգելու նպատակով, օպերատիվ միջոցառում են կազմակերպել նշված փողոցներում, որի ժամանակ Ջրվեժի 51-րդ փողոցում նկատել են նշված ավտոմեքենան։

Ավտոմեքենայի ուղևորը իջել է մեքենայից, ինչ-որ բան տեղադրել փողոցին կից պարսպի տակ, այնուհետև հեռախոսով լուսանկարել նշված վայրը։ Համայնքային ոստիկանը ծառայողական ավտոմեքենայով փակել է ճանապարհը և ավագ համայնքային ոստիկանի հետ մոտենալով նշված ավտոմեքենային՝ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել վարորդից ու ուղևորից իջնել մեքենայից, սակայն «Mercedes»-ի վարորդը սկսել է մեծ արագությամբ հետընթաց կատարել և բախվել է օգնության հասած Գառնիի բաժնի հերթապահ մասի վարորդի՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Սևադա Հ.-ի «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Սևադա Հ.-ն իջել է ավտոմեքենայից և փորձել կանգնեցնել վերջիններիս, սակայն «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը բռնել են նրա ձեռքերից և ավտոմեքենայով շուրջ 500 մետր քարշ տվել, ապա բաց թողել, ինչի հետևանքով վերջինը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *