«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով չի կայացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստը։ Նիստը նախաձեռնել էին Էդգար Ղազարյանը, Սյուզաննա Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը՝ քննարկելու պաշտոնյաների և նախագահի արտասահմանյան գործուղումները։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին նիստի մասին տեղեկացրել էին դեռևս նոյեմբերի 18-ին, սակայն նա նշել էր, որ գործուղումների վերահսկողությունը հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չէ։ Պատգամավորը պնդել է, որ ՔՊ-ական պատգամավորները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահն ու տեղակալը, չեն ներկայացել իրենց պարտականությունները կատարելու։ Նա կատարվածը մեծ ապօրինություն է որակել և հայտարարել, որ հաղորդում է ներկայացնելու դատախազություն։