Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Անդրանիկ Սիմոնյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Շահումյան, Երեմ Կարապետյան 51 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *