
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է Երևան քաղաքի խցանումներին և մաքրությանը՝ այս անգամ տեսանյութ հրապարակելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից։
«Ակնհայտորեն Վիեննայում գիշերվա ընթացքում ինչ-որ մի magic է տեղի ունեցել և «չլմփ-չլմփ»-ներն այլևս չկան, ձյունը կուտակված է ճանապարհների եզրերին։ Թե դա ինչպես է հաջողվել՝ հայտնի չէ մեզ։
Պետք է ասեմ նաև, որ փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խուճապ, ոչ մի խցանում, ոչ մի անհարմարություն, ոչ մի դիսկոնֆորտ։ Վիեննայում մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն մարդ, Վիեննան կրկնակի մեծ է Երևանից, բնակչությունն էլ կրկնակի ավելի է։ Միայն հոկտեմբեր ամսին Վիեննա այցելել է 1.800.000 զբոսաշրջիկ, ենթադրվում է, որ հիմա՝ նոյեմբերին, մի քիչ ավելի շատ են զբոսաշրջիկները, որովհետև Վիեննա մարդիկ գալիս են հատկապես նոյեմբերին՝ Սուրբ Ծննդյան զարդարանքները վայելելու։
Հիմա այս քաղաքում կա 2 մլն բնակիչ և ամսական 2 միլիոն զբոսաշրջիկ։ Թե ինչպես են տեղավորվում, մենք չենք կարող անգամ կռահել, ինչպես է դա կազմակերպվում, չենք կարող անգամ հեռավոր մեր մտքի ծայրում պատկերացում ունենալ»,- մասնավորապես ասում է Հակոբյանը։