Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը. Բայրամովը՝ էստոնացի գործընկերոջը

Ադրբեջանը
ընդլայնում է ապրանքների ցանկը, որոնք Հայաստան է մատակարարում  անցյալ տարեվերջից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի
արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր էստոնացի գործընկեր Մարգուս Ցախկնայի
հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բայրամովը
հիշեցրել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցման
սահմանափակումները։

«Անցյալ
տարեվերջից Ադրբեջանը Հայաստանին մատակարարում է մի շարք ապրանքներ, այդ թվում՝
նավթամթերք։ Այժմ մատակարարվող ապրանքների ցանկն ընդլայնվում է»,- ասել է Ադրբեջանի
ԱԳ նախարարը։

Արտաքին քաղաքական
գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկաթուղու աշխատանքները և այս հարցի
շուրջ բանակցությունների ընթացքը: Խոսվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի պետական
​​մարմինների միջև շփումների հաճախականության և երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության մասին:

Ադրբեջանի
և Էստոնիայի նախարարները առանձին քննարկել են նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային
խաղաղության և բարգավաճման» (
TRIPP) նախագիծը։ Բայրամովը ներկայացրել է Հայաստանում ընդունված որոշումները և
հայտնել, որ տեղում աշխատանքներն արդեն սկսվել են։

Բայրամովի
խոսքով՝ հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի նոր Սահմանադրության հարցին։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *