Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից իրականացվող STEAM /Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Արվեստ, Մաթեմատիկա / կրթական ծրագիրն ուղղված է երեխաների տեխնոլոգիական գիտելիքների, ստեղծագործական մտածողության և գործնական հմտությունների զարգացմանը։
Ծրագիրն ընդգրկում է շուրջ 1000 երեխայի՝ հնարավորություն տալով նրանց մասնակցելու ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, 3D մոդելավորման, էլեկտրոնիկայի և թվային երաժշտության դասընթացներին։