Դատախազությունը պահանջում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ հետախուզման մեջ գտնվող Դավիթ Մհերի Քելեշյանից (վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և փողերի լվացման նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման, ինչպես նաև դասալքության համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

·  2 անշարժ գույք,

·  605 միլիոն 730 հազար դրամ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *