Իրանը կհաղթահարի ԱՄՆ-ի ցանկացած շրջափակում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին հայտարարել է, որ Իրանը կճեղքի ԱՄՆ-ի կողմից սահմանված ցանկացած շրջափակում, իսկ հակառակորդը պետք է սպասի Թեհրանի պատասխան գործողություններին օդում և ծովում։

«Թող թշնամին սպասի մեր գործողություններին օդում և ծովում։ Շրջափակման ոչ մի օղակ չի դիմանա Իրանի ազգային կամքին և պաշտպանական հզորությանը։ Շրջափակումը ճեղքելը լուծված խնդիր է և անսասան կամք»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *