«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան

«Նիկո՛լ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում միջին ու մեծ արտադրական ձեռնարկություններ են փակվել»․ Ոսկան Սարգսյան

Լրագող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթից իմացա, որ հոկտեմբերին Հայաստանում աննախադեպ թվով աշխատեղեր են ստեղծվել։ Որտե՞ղ են ստեղծվել այդ աշխատատեղերը, գուցե Հրազդանում բացված արհեստական բանականության գործարանում, Գյումրիի չոր նավահանգստո՞ւմ, Վանաձորոմ գործարկված ավտոմեքենաների արտադրությունո՞ւմ։ Նիկոլ Փաշինյան, քո իշխանության օրոք Տավուշում արտադրական միջին ու մեծ ձեռնարկություններ են փակվել՝ Իջևանում քարի վերամշակման «Քարարտ» գործարանը, Դիլիջանի հանքային ջրերի գործարանը, Աչաջուր գյուղի վարչական տարածքում, միջպետական ճանապահի եզրին կառուցված հոլանդական վարդի աճեցման տասնյակ ջերմոցները։Ո՞նց է եղել, որ Հայաստանում աննախադեպ թվով աշխատատեղեր են բացվում, իսկ Տավուշի մարզում դրանք փակվում են։ ՛ Այդ հարցը տուր քո դասընկեր, քո ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ին քո կողմից մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *