«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել:

Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հիմա Արարատ Միրզոյանի խորհրդականն է:

Թե ինչ խորհուրդներ է տվել 33-ամյա երիտասարդը նախարարին, հայտնի չէ, սակայն նա այս տարվա սեպտեմբերի 16-ին արդեն ստացել է արտակարգ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, ինչին ԱԳՆ աշխատակիցները տասնամյակներով են սպասում:

Ի դեպ, նա ներգրավված է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում եւ զբաղվել է հայ-թուրքական հարաբերություններով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *