ԹՐԻՓՓ նախագիծը կարող է փոխել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային հարաբերությունները․
Հայաստանի տարածքով նախատեսվող շուրջ 43 կմ երկարությամբ երթուղին պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարանցիկ ենթակառուցվածքների կառուցումը դեռևս տնտեսական աճի երաշխիք չէ։ Մասնավորապես, Վրաստանի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղու տարեկան թողունակությունը 2024 թ․ հասել է 5 մլն տոննայի, մինչդեռ փաստացի փոխադրումները կազմել են ընդամենը 53 հզր տոննա, մասամբ՝ վերակառուցման աշխատանքների պատճառով։
Չինաստան–Լաոս երկաթուղով միջազգային բեռնափոխադրումները 2025 թ․ հասել են 5.46 մլն տոննայի՝ աճելով 14%-ով։ Ղազախստանի մասնակցությամբ Անդրկասպյան միջանցքով 2024 թ․ տեղափոխվել է 4.5 մլն տոննա բեռ, իսկ 2025-ին՝ շուրջ 4.1 մլն։
🟣 Ամենաբարձր և ամենացածր գնաճ արձանագրած ՀՀ քաղաքները. հոկտեմբերը՝ թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
ՀՀ երկաթուղային բեռնափոխադրումները 2025 թ․ կազմել են 1.85 մլն տոննա։ Համաշխարհային բանկի 2023 թ․ լոգիստիկ արդյունավետության ցուցանիշով Հայաստանը ստացել է 2.5 միավոր՝ զիջելով Վրաստանին և Ղազախստանին (2.7-ական միավոր)։
ԹՐԻՓՓ-ի տնտեսական արդյունավետությունը կախված կլինի տարանցիկ եկամուտներից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից և հայկական արտահանողների տրանսպորտային ծախսերի կրճատումից։ Կարևոր է նաև նախագծի կապակցումը ՀՀ հյուսիս–հարավ տրանսպորտային համակարգին։
- Հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարող է վերածվել զուտ տարանցիկ տարածքի՝ առանց էական տնտեսական օգուտների։ Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել ոչ միայն ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխան վերահսկողությունը, այլև դրանց ինտեգրումը Հայաստանի արտադրական, առևտրային և լոգիստիկ համակարգերին։