
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է արդյոք հետագայում մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, թե ոչ, փոխանցում է ТАСС-ը։ «ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ նա փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- ասել է Մասադիկովը։ Նրա խոսքով՝ «որոշումը մնում է հայկական կողմին. պարտքի մարումից հետո ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը կարող է վերականգնվել»։