10 տարվա ստուգումներ, զրո դրամի խախտում․ Վարդան Ալոյանը՝ ՀԷՑ–ում ստուգումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ութ տարվա ընթացքում իրականացված հարկային ստուգումների արդյունքում անգամ մեկ դրամի խախտում չի արձանագրվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Վարդան Ալոյանը։

Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի վերահսկողություն է իրականացնում ՀԷՑ-ի գործունեության նկատմամբ։ Բացի այդ, ընկերության սեփականատերերն իրենց նախաձեռնությամբ ներդրել էին հատուկ համակարգ, որի միջոցով հանձնաժողովի աշխատակիցները կարող էին առցանց ռեժիմով ցանկացած պահի հետևել ընկերությունում իրականացվող գործընթացներին։

Ալոյանը նաև նշել է, որ տեղեկություններ չունի, թե ՀԷՑ-ում վերջին շրջանում ներկայացված ենթադրյալ բացահայտումների առնչությամբ որևէ պաշտոնյա պատասխանատվության ենթարկված լինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *