Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Ս-ն է։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում դպրոցներից մեկում Ա․ Ս․-ն դասընկերների՝ 12-ամյա Մ․ Հ․-ի, 12-ամյա Ա․ Ի․-ի, 12-ամյա Ա․ Բ․-ի և 12-ամյա Գ․ Ն․-ի հետ ունեցել է վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ա․ Ս․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *