«Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»․ Ռուբեն Մելիքյան

«Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն։
     Այսպես, Վճռաբեկի պաշտոնական կայքէջի տվյալների հիման վրա, ԱԲ-ի օգնությամբ, կատարեցի հետևյալ պարզ հաշվարկը. վերցրեցի դատավճիռների դեմ (առանց միջանկյալ ակտերի) քրեական պալատի կայացրած վերջին 20 որոշումները (2026-ի հունիսից նոյեմբեր), հաշվել տվեցի բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածները, ապա հաշվել տվեցի այդ ժամանակահատվածների միջինը։ Ստացվեց 568 օր, այսինքն՝ մեկ ու կես տարուց ավել։
     Մինչդեռ Դավիթի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ։
     Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *