Գեղեցկության համաշխարհային արդյունաբերության հսկաները․ Ո՞ր ընկերությունն է առաջատարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2025թ․ աշխարհի գեղեցկության արդյունաբերության 100 խոշորագույն ընկերությունների ընդհանուր վաճառքը կազմել է մոտ $259 մլրդ՝ տարեկան աճելով 2.7%-ով։ Սակայն ոլորտը բնութագրվում է բարձր կենտրոնացվածությամբ․ առաջատար 21 ընկերությունների վաճառքը կազմել է շուրջ $190 մլրդ ՝ ապահովելով հարյուրյակի ընդհանուր վաճառքի 73.4%-ը․

Համաձայն WWD Beauty Inc Top 100 հետազոտության՝ առաջատարն է ֆրանսիական L’Oréal-ը՝ $49.7 մլրդ վաճառքով և տարեկան 1.3% աճով։

Երկրորդ տեղում Unilever-ն է՝ $27 մլրդ, իսկ երրորդում՝ Procter & Gamble-ը՝ $15.4 մլրդ։

Առաջին 4 ընկերություններին բաժին է ընկնում $106.8 մլրդ, ինչը վկայում է ոլորտում խոշոր կորպորացիաների տնտեսական մեծ ազդեցության մասին։ 


🟣 ԹՐԻՓՓ նախագիծը․ Հայաստանը` տարանցիկ միջանցք, թե՞ տնտեսական շահառու. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ուշագրավ է եվրոպական ընկերությունների գերակայությունը․ առաջին տասնյակում յոթը Եվրոպայում կենտրոնակայան ունեցող ընկերություններ են։ Մասնավորապես, LVMH-ն և Chanel-ը գրանցել են $9.2-ական մլրդ վաճառք, իսկ գերմանական Beiersdorf-ը՝ $8.9 մլրդ։

Այնուամենայնիվ, բարձր վաճառքը դեռևս կայուն աճի երաշխիք չէ։ Առաջատար 20 ընկերություններից տասի վաճառքը նվազել է։ Ամենախոշոր անկումը գրանցել է հարավկորեական LG H&H-ը՝ 11.1%, մինչդեռ նույն երկրի Amorepacific-ն աճել է 7.9%-ով։

  • Տվյալները փաստում են, որ գեղեցկության արդյունաբերության մրցակցությունն ընթանում է ոչ միայն գների, այլև նորարարությունների, ապրանքանիշերի ճանաչելիության և բաշխման միջազգային ցանցերի շուրջ։ Խոշոր ընկերությունների մասշտաբը մրցակցային առավելություններ է ստեղծում՝ միաժամանակ դժվարացնելով փոքր արտադրողների մուտքը համաշխարհային շուկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *