Էրդողանը Ստամբուլում ընդունել է Հունաստանի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին։

Բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչեի նախագահական նստավայրում։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Էրդողանը հայտարարել է երկու երկրների միջև համագործակցության զգալի ներուժի մասին և ընդգծել Թուրքիայի ձգտումը՝ Էգեյան ծովը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման տարածքի։

Նշենք, որ սա 1974 թվականից ի վեր Թուրքիայի տարածքում երկու երկրների գործող նախագահների առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *