«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան

«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անգրագիտության վերացում՝ կամավոր անմեղսունակների համար
     Որևէ երկրի անձնագրում «Ադրբեջան» նշելը, որպես ծննդավայր, կոպիտ սխալ է, քանի որ «Ադրբեջան» պատմա-աշխարհագրական անունն առաջին հերթին վերաբերում է Իրանի հյուսիսի «Ադրբեջան» նահանգին, որն, ի դեպ, բաժանված է «Արևմտյան Ադրբեջան» ու «Արևելյան Ադրբեջան» վարչատարածքային միավորների:
     Ո՞րն է ճիշտ տարբերակը մինչ 1991 թվականը ծնվածների համար: Կամ «Ադրբեջանական ԽՍՀ» կամ «ԽՍՀՄ»: Այստեղ գլխավոր հարցը այն է, թե որտե՞ղ են ծնվել ու գրանցում ստացել այն արցախահայերը, ովքեր լույս աշխարհ են եկել 1991 թվականից հետո և ինչ է գրանցվել նրանց անձնագրերում որպես ծննդավայր:
     Ինչ-որ մեկը ասել էր, թե «Արցախը՝ Հայաստան է և վերջ», ճի՞շտ եմ հիշում: Հիմա էլ նա ամեն կերպ ընդդիմանում է արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու օրինական ցանկությանը՝ քանի որ ցեղասպանական ծրագրի ակտիվ գործակատարն է ու շատ լավ հասկանում է, թե ինչ պատիժ է սպասվում դրա համար:
     Ակտիվ գործակալի ակտիվում է նաև «Արևմտյան Հայաստան» եզրույթի անընդունելիությունը: Ավելին, նա ամեն կերպ փորձում է հաճոյանալ Բաքվին ու Անկարային՝ հակադրելով «Արևմտյան Հայաստան» ձևակերպմանը «Արևմտյան Ադրբեջանով»:
     Կառավարության շենքի տկարամիտների համար հատուկ հրապարակում եմ այս քարտեզներն՝ ի գիտություն: Գոյություն ունի ՀԱՅԱՍՏԱՆ պատմա-աշխարհագրական անունը, որն ընդունված է համաշխարհային քարտեզագրության մեջ:
     «Անատոլիա», «Արևելյան Անատոլիա» հասկացությունները Փոքր Ասիա թերակղզու համար շրջանառության մեջ դրվել հանրապետական Թուրքիայի կառավարիչների օրոք՝ դրա պատմական երկրամասերի անունները չօգտագործելու համար: պատմական Անատոլիան Փոքր Ասիա թերակզու արևելյան ափն էր: Այդ երկրամասերի մեջ է նաև Բութանիան: Այո, Երևանում այդպիսի թաղամաս կա ու հնարավոր է, որ շուտով թուրքական նախապայմաններից մեկը լինի դրա անվանափոխությունը՝ որպեսզի այն չդիտարկվի որպես տարածքային պահանջ Թուրքիայից: ԿՊ-ականները միայն ուրախ կլինեն հերթական նախապայմանը կատարելու համար: Հետո կգա Կիլիկիա թաղամասի հերթը ու այսպես շարունակ:
     Իսկ հարցերը մնում են…
     ա: Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը Արցախը համարո՞ւմ են արդյոք իրենց հայրենիքը, թե՞ Ադրբեջանն է իրենց հայրենիքը:
     բ: Ինչո՞վ է Նիկոլ Փաշինյանը փոխարինելու 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը նոր սահմանադրություն ընդունելիս, քանի որ այդ հռչակագիրը ՀՀ գոյության, բոլոր օրենքների ու օրենսդրությունների և, առաջին հերթին՝ Սահմանադրության հիմքում է: Այդ նույնն է, ինչ ջրի նոր քիմիական ֆորմուլա փորձես հայտնագործես:
     Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակալական խմբի, 1915-1923 թվականներին ՀԱՅԱՍՏԱՆ-ի տարածքում տեղի է ունեցել ցեղասպանություն ու հայրենազրկում, իսկ ցեղասպանության արդյունքներն ու հետևանքներն օրինականացնելը կարող է հանգեցնել նաև լինչի դատաստանի՝ առանց կաշառակեր դատարանների ու դատավորների միջամտության»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *