Լեհաստանում ֆուտբոլային հանդիպման ժամանակ կարգազանցն ինքնագլորով մտել է դաշտ և կանգնեցրել խաղը

Լեհաստանում տարօրինակ դեպք է գրանցվել ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ Կարգազանց պատանին որոշել է լիցքաթափել իրավիճակը «Ստալյա» և «Լեգիա» ակումբների միջև խաղի ժամանակ և մրցավազք է կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ։

Պատանին ինքնագլորով մտել է խաղադաշտ և կանգնեցրել խաղը։ Անվտանգության աշխատակիցները մի քանի րոպե վազել են նրա հետևից, բայց չեն կարողացել բռնել։

Լեհական լրատվամիջոցները պնդում են, որ կարգազանցին, այնուամենայնիվ, բռնել են, իսկ ինքնագլորը խլել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *