Oragir.News-ի տեղեկություններով՝ Գյումրիում նոյեմբերի 15-ին Ավստրիական թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 45-ամյա Լևոն Կարապետյանը մահացել է։
Տղամարդը մահացել է պայթյունից 9 օր անց՝ նոյեմբերի 24-ին։
Լևոն Կարապետյանն ամուսնացած էր, ուներ երկու զավակ։ Նա աշխատում էր որպես ավտոմեքենաների գազասարքավորումների մասնագետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Ավստրիական թաղամասում պայթյուն է տեղի ունեցել։