Իրանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չդառնալ Թրամփի քաղաքականության գործիք

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը կոչ է արել Իրաքի իշխանություններին զգոն լինել սահմանային անցակետերի փակման հարցում՝ չդառնալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության գործիքը։

Նրա հայտարարությունը հաջորդել է Իրաքի սահմանապահ ուժերի հրամանին՝ փակել Սիրիայի և Իրանի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը։ Բաղդադը որոշումը կապել է նավթի մաքսանենգության դեմ պայքարի հետ։

Մոխբերի խոսքով՝ Իրաքը պետք է հաշվի առնի Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և թույլ չտա, որ սահմանային քաղաքականությունը ծառայի արտաքին ուժերի շահերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *