Մոսկվայի մատույցներում 105 ԱԹՍ է ոչնչացվել. Սերգեյ Սոբյանին

Նոյեմբերի 28-ի ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ն՝ տեղական ժամանակով, Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ուկրաինական անօդաչու թռչող սարք է թռել, որոնցից 105-ը ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում։

Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մեծ մասը չեզոքացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»,- գրել է Սոբյանինը MAX մեսենջերում։

Ըստ նրա, 105 անօդաչու ոչնչացվել է անմիջապես Մոսկվայի մատույցներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *