Գոլային հրավառություն Սան Սիրոյում. Ինտերը ոչ մի շանս չթողեց Ջենոային

Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ՝ «Սան Սիրո» («Ջուզեպե Մեացա») մարզադաշտում, ընդունել էր «Ջենոային»։

Ջովանի Այրոլդիի սպասարկած հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0։

Խաղի հաշիվը 29-րդ րոպեին բացեց միլանցիների հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ 40-րդ րոպեին Մարկուս Թյուրամը կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը։

Չորս րոպե անց VAR համակարգը չեղարկեց տանտերերի պաշտպան Դուգլաս Աուգուստոյի խփած գոլը, սակայն դա չկանգնեցրեց «Ինտերին». առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին կիսապաշտպան Պետար Սուչիչը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով խոշոր։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Թյուրամը դուբլ ձևակերպեց և դրեց հանդիպման վերջակետը։

«Ներաձուրիների» կազմում հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, սակայն վերջինս մնաց պահեստայինների նստարանին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 13 խաղում վաստակած 32 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ ընդամենը 3 միավորով զիջելով առաջատար «Լացիոյին» (35)։ «Ջենոան» 16 միավորով 10-րդ տեղում է։

Armsport

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *