
Լրագրող Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոնա Մնացականյանի մահը չդարձավ ուղղակի հերթական վիճակագրական թիվ։
Արդեն քանի տարի է, ինչ մահացու վրաերթի վայրում հետևողականորեն հավաքվում են պաստառներով ու արդարության պահանջով քաղաքացիներ, զլմ-ներն ակտիվորեն լուսաբանում են։
Դատական պրոցեսները ձգձգվում են՝ մոտենում է վաղեմության ժամկետը (2027), որից հետո Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը կարող է վաղեմության ժամկետի լրացման հիմքով ազատվել պատժի կրումից։
Արամ Նավասարդյանը չի հեռացվել աշխատանքից և ողջ դատավարության ընթացքում մնացել է ազատության մեջ»: