Սպիտակի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար Մելոյան

Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին:

Այս մասին ահազանգում է Գոհար Մելոյանը։

«Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է: Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,- գրել է Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում ու հրապարակել տեսանյութը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *