Լոս Անջելեսում 12 տարվա մեջ ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել

Նոյեմբերի 28-ին Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են ավելի քան 40 հետցնցում։

Սա վերջին 12 տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժն է։

ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերմոսա Բիչի ափերի մոտ։

Ցնցումների հետևանքով շենքերում դարակներից իրեր են ընկել, իսկ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի 7-րդ տերմինալում կոտրվել են ապակիներ և ընկել առաստաղի սալիկներ։ Նախնական տվյալներով՝ լուրջ կառուցվածքային վնասների և տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հետցնցումներից հետո, որպես նախազգուշական միջոց, փակվել է Մանհեթեն Բիչի նավամատույցը։ Ռեդոնդո Բիչի նավահանգստի պարեկային ծառայությունն իրականացրել է նավամատույցի ստուգում։ Փակվել է նաև Հերմոսա Բիչի լողափը՝ նավամատույցի կառուցվածքային անվտանգությունը գնահատելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *