Թուրքիայում անօդաչու թռչող սարքի ենթադրյալ անկման հետևանքով վնասվել է չորս տուն։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ անցած գիշեր Թուրքիայի Ռիզե նահանգում պայթյուն է տեղի ունեցել։
Դեպքի վայրում առաջացել է մոտ 70 քառակուսի մետր մակերեսով փոս, իսկ պայթյունի հարվածային ալիքից կոտրվել են չորս բնակելի տների ապակիները։
Թուրքիայի պաշտոնական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը։