ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին կփորձեն անկարգություններ կազմակերպել Իրանում՝ 2025–2026 թվականների ձմռան իրադարձությունների տարելիցին։
Այս մասին, ինչպես փոխանցում է SNN գործակալությունը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Թշնամին մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խարդավանքներ, դավադրություններ, սադրանքներ այն խմբավորումների միջոցով, որոնց ինքն է զինել կամ պատրաստել։ Նա կցանկանա կրկնել իր գործողությունները հեղաշրջման փորձի տարելիցին (հունվարի 8-ին և 9-ին – խմբ.)»,– ասել է Մոհեբին։
ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ եթե Իրանի ժողովուրդը տեղեկացված լինի «թշնամու դավադրության» մասին, ապա ձմեռային բողոքի ցույցերի տարելիցի օրերին կգործի նույնքան վճռականորեն, որքան ամերիկա-իրանական հակամարտության ժամանակ։