Նոյեմբերի 29-ին Վրաստանի ԱԳՆ է կանչվել Թուրքիայում Վրաստանի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիսը՝ թուրքական «Բեշիքթաշ» և իսրայելական «Հափոել» ֆուտբոլային ակումբների միջև Եվրոպայի լիգայի հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ։
Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարել է, որ Թբիլիսին, չնայած անվտանգության ռիսկերին, թույլատրել է թուրք երկրպագուներին ներկա լինել հանդիպմանը՝ ելնելով բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքներից։
Սակայն, վրացական կողմի տվյալներով, երկրպագուների առանձին խմբերի սադրիչ գործողությունների հետևանքով վնասվել է մարզադաշտի ենթակառուցվածքը, իսկ երեք ոստիկան վնասվածքներ են ստացել։
Թբիլիսին հույս է հայտնել, որ Անկարան համապատասխան գնահատական կտա տեղի ունեցածին և միջոցներ կձեռնարկի նման միջադեպերը կանխելու համար։