
Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռը, որը Քանզաս Սիթիից ժամանել էր Լոս Անջելես, երկրաշարժի պատճառով ստիպված է եղել ընդհատել վայրէջքը և երկրորդ շրջանը կատարել։ Ուղևորատար օդանավի՝ վայրէջք կատարելու ժամանակ կտրուկ բարձրություն հավաքելու տեսանյութը ցուցադրել են NBC հեռուստաալիքը և BBC ծառայությունը։
Երբ Delta 1972 չվերթն իրականացնող ինքնաթիռը մոտեցել է թռիչքուղուն, ավիադիսպետչերը նախազգուշացրել է օդաչուներին՝ ասելով. «Delta 1972, անցեք երկրորդ շրջանի։ Մեզ մոտ ուժեղ երկրաշարժ է»։ Արդյունքում ինքնաթիռը բարձրություն է հավաքել և մոտ 30 րոպե պտտվել երկնքում, որից հետո վայրէջք է կատարել:
Լոս Անջելեսի օդանավակայանում երկրաշարժի հետևանքով առաստաղի պանել է ընկել և ապակիներ են ճաքել, հայտնել է Fox News հեռուստաալիքը։