Կիրակի օրը հազարավոր մարդիկ Ստամբուլում ցույցի են դուրս եկել՝ բողոքելով գների աճի դեմ և պահանջելով ավելի մեծ սոցիալական արդարություն, հայտնում է Cumhuriyet-ը։
Արհմիությունների և հասարակական միավորումների կազմակերպած ակցիան տեղի է ունեցել Թուրքիայի ամենամեծ քաղաքի ասիական հատվածում։
Մասնակիցները պահել են «Աշխատանք, հաց, ազատություն» կարգախոսով պաստառներ։
«Մեր գումարը հազիվ է բավականացնում ծայրը ծայրին հասցնելու համար։ Մենք ուզում ենք արժանապատիվ ապրել», — ընդդիմության հետ կապված ANKA լրատվական գործակալությանը հայտարարել է բողոքի ակցիայի մասնակից Ֆաթիհ Քուրթը։
Պաշտոնական տվյալներով, Թուրքիայում տարեկան գնաճը կազմում է մոտ 30%։ Մինչդեռ Enag անկախ հետազոտական խումբը հոկտեմբերի արդյունքներով այն գնահատել է մոտ 45%։