Վրաստանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ պահանջելով վերադառնալ եվրաինտեգրման ուղուն

Նոյեմբերի 28-ին տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի էին դուրս եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանի և Եվրամիության դրոշներ պարզած մի քանի հազար ցուցարարներ քաղաքի տարբեր հատվածներից երթով շարժվել են Ազատության հրապարակ՝ պահանջելով վերադառնալ եվրաինտեգրման ուղուն, անցկացնել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։

Ցույցին մասնակցելու կոչ էին արել եվրոպամետ ակտիվիստները և 5 ընդդիմադիր կուսակցություն։

Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է 2024 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամրապնդեց իր դիրքերը։ Մեկ ամիս անց վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու ջանքերն առնվազն մինչև 2028 թվականը կասեցնելու մասին։ Դա համազգային բողոքի ցույցեր առաջացրեց, որոնք ուղեկցվեցին ոստիկանության կոշտ գործողություններով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *