
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը մարզերում ճանապարհների ասֆալտապատումները, դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը, նորոգումները ներկայացնում է այնպես, կարծես թե ինքը բարեգործություն է արել, իր սեփական փողերով կատարել այդ գործերը։ Նրա կողմնակիցները և իշխանամետ ֆեյքերն էլ մեկնաբանում են՝ բա ինչո՞ւ «նախկինները» այդ գործերը չէին անում։ Նախկիները գլխի չէին ընկնում նույն գործը մի քանի անգամ գովազդել, պետական պարտքն ավելի քան կրկնապատկել, մարզեր այցի ժամանակ զբոսավարի նման անձամբ, ուղիղ եթերում ներկայացնել արված գործերը։ Հեռավոր գյուղում ապրող, միայն հանրային կոչված խիստ իշխանամետի կիսասուտ լուրերը դիտողները չեն էլ հիշում, թե ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ նոր վարկերի դեմ ձայնը երկինքը հասցնող Նիկոլ Փաշինյանը որքան է ծանրացրել Հայաստանի վարկային բեռը, խիստ բարձրացրել գույքահարկը, շրջանառության հարկը, այլ հարկեր ու տուրքեր, քաղաքացուն սարքել է տուգանքի մատերիալ, որպեսզի հավաքված գումարների մի մասն իրեն ու իր պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանի, մնացածով էլ ճանապարհներ ասֆալտապատի, դպրոցներ, մանկապարտեզներ նորոգի։ Ու ներկայանա որպես երկրի թիվ 1 բարեգործ»։