«Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն հասցնելու է հանգրվանի, որտեղ Եվրոպայից լինելու ենք ավելի հեռու, քան անգամ սառը պատերազմի տարիներին». Սամվել Ֆարմանյան

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն հասցնելու է հանգրվանի, որտեղ Եվրոպայից լինելու ենք ավելի հեռու, քան անգամ սառը պատերազմի տարիներին». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկա՛ բան, որ Նիկոլ Փաշինյանը հռչակել ու փաստացի չի արձանագրել լրիվ հակառակ արդյունքը: Օրինակները տասնյակ են:
     Վերջին տարիներին խոսում է Հայաստանը դեպի Եվրոպա տանելուց: Չկասկածեք, որ նա Հայաստանը հասցնելու է մի հանգրվանի, որտեղ մենք Եվրոպայից լինելու ենք ավելի հեռու, քան անգամ սառը պատերազմի տարիներին ենք եղել:
     Իրականում:
     Ոչ ոք հայ ժողովրդի աչքում այդչափ չի վարկաբեկել արևմտյան քաղաքակրթությունն ու եվրոպական արժեքները, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր «արևմտամետ» հռչակված արբանյակները:
     Եվրոպայի և Արևմուտքի մեծագույն գաղափարն իջեցնելով անմակարդակ հակառուսականության ու Պուտինին հայհոյելու մակարդակի՝ նրանք մեր ժողովրդի ու հատկապես երիտասարդության աչքում իրականում վարկաբեկել են Եվրոպան ու Արևմուտքը:
     Ուշադրություն դարձրեք՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանն ու ո՛չ էլ նրա «արևմտամետ» արբանյակներն արժեքային որևէ ընդհանրություն չունեն Եվրոպայի ու Արևմուտքի հետ՝ անգամ կյանքում ու կենցաղում: Չեմ ասում արևմտյան քաղաքակրթություն, պատմություն ու մշակույթ իմանային, անգամ նորմալ անգլերեն չեն խոսում:
     Հետաքրքիր զուգադիպությամբ, նույն կերպ, Ռոբերտ Քոչարյանն է մեր ժողովրդի աչքում վարկաբեկել Ռուսաստանն ու հայ-ռուսական հարաբերությունների գաղափարը: Ինքնահռչակվելով որպես «Պուտինի միակ հայ ընկեր» ու ռուսից ավելի ռուս, նա հայ ժողովրդի աչքում իրականում տասնամյակներով նսեմացրել ու վարկաբեկել է հայ-ռուսական հարաբերությունները:
     Մինչդեռ, Հայաստանի ռացիոնալ շահը պահանջում է լրջամիտ հարաբերություններ և՛ դաշնակից Ռուսաստանի և՛ բարեկամ Արևմուտքի հետ: Առանց միմյանց հակադրելու, առանց հանուն իշխանությունը պահելու կամ իշխանության գալու Հայաստանը նրանց շահերի բախման զոհասեղանին դնելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *