Իսրայելի ռազմաօդային ուժերը երեքշաբթի հարվածներ են հասցրել Իրանի երկաթուղային ցանցի շուրջ 10 առանցքային հատվածների և կամուրջների: Այս մասին The Times of Israel պարբերականին հայտնել է սեփական աղբյուրը:
Ըստ հրապարակման՝ հարձակումները մաս են կազմում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից սպառազինությունների տեղափոխումը կանխելու ջանքերին:
Հարվածներից քիչ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել էր Իրանի բնակիչներին՝ մինչև երեկո ձեռնպահ մնալ երկաթուղային տրանսպորտից օգտվելուց:
Աղբյուրը նշել է, որ ԻՀՊԿ-ն օգտագործել է երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջները սպառազինություն և ռազմական բեռներ տեղափոխելու համար: Իսրայելը նախկինում հայտարարել էր Իրանի ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով տնտեսական վնաս հասցնել երկրին: