Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` ապրիլի 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 28-ի եւ 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով։
Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ցերեկը կլինի +16 +18, երեկոյան` +12 +14, գիշերը` +9 +11։
Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 28-ն արձանագրվել է 2008 թվականին` 30.7°C, ամենացուրտը` 1979 թվականին` 30.7°C։